«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արմեն Բաղդասարյան. Պուտինի հայտարարությունը ՀԱՊԿ արձագանքի շարունակությունն է

Արմեն Բաղդասարյան. Պուտինի հայտարարությունը ՀԱՊԿ արձագանքի շարունակությունն է

Փաշինյան-Պուտին հրապարակային հանդիպման առանցքային դրվագը Ռուսաստանի Դաշնության նախագահի ակնարկն էր լուծման սպասող «զգայուն ու «սուր հարցերի» վերաբերյալ։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կարծիքով, Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ՀԱՊԿ արձագանքի շարունակությունն է.

«Փաստորեն երբ ՀԱՊԿ-ը հայտարարեց, որ չի պատրաստվում Հայաստանին աջակցել սահմանային լարվածության հարցով, հիմա էլ Պուտինը հայտարարեց փաստորեն, որ Հայաստանի իշխանությունները ունեն բավարար վստահություն, ժողովուրդը ձեզ քվե է տվել, բարի եղեք, գնացեք և ինքներդ, առանց մեզ վրա հույս դնելու, լուծեք այդ բարդ, ցավոտ, զգայուն հարցերը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Ըստ քաղաքական մեկնաբանի, Պուտինն ակնարկել է հայ-ադրբեջանական սահմանի սահմազատման ու սահմանագծման աշխատանքերի իրականացման, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանքի» ստեղծաման ու խաղաղության պայմանագրի կնքման մասին. 

«Պուտինի ասածը հետևյալն է. պատերազմից հետո Հայաստանում շատ են հնչում մեղադրանքներ նաև Ռուսաստանի հասցեին, որ Ռուսաստանը իրեն որպես դաշնակից չպահեց։ Առաջին դեպքը չէ, երբ Պուտինը փորձում է արդարանալ։ Հիմա էլ փաստորեն դրա շարունակությունն էր, ինքը ասեց, որ ձեր ժողովուրդն է ընտրել պարտված ղեկավարին, ձեր ժողովուրդն է ընտրել պարտությունը, ուրեմն ուրիշների վրա ձեր մեղքը մի բարդեք, գնացեք, ինքներդ մինչև վերջ ըմպեք դառնության այդ բաժակը»։

Իսկ թե ինչու է Ռուսաստանը շահագրգիռ սահմանագծմամբ, «Զանգեզուրի միջանքի» ստեղծմամբ ու խաղաղության պայմանագրի կնքմամբ, Արմեն Բաղդասարյանը ենթադրում է, որ պաշտոնական Մոսկվան այդկերպ փորձում է աջակցել Ադրբեջանին՝ դրա դիմաց Բաքվից կոնկրետ ակնկալիքներ ունենալով.

«Հիմա Ռուսաստանը պիտի փորձի իր ստանալիքը ստանալ արդեն Ադրբեջանից։ Դրա համար էլ Ռուսաստանին պետք է, որպեսզի շուտափույթ կարգավորվեն այս հարցերը, որպեսզի հաջորդ քայլով Ռուսաստանը ստանա իր աջակցության գինը Ադրբեջանին։ Այսինքն՝ փորձի Ադրբեջանին բերել ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն։ Առանց հայ-ադրբեջանական վերջնական պայմանագրի, դա չի ստացվի, դրա համար էլ, կարծում եմ, ռուսները շտապում են»։

Ամբողջական՝ «Ազատության» տեսանյութում.