Արմեն Բայբուրդյանը կրկին արտակարգ և լիազոր դեսպան է
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Վահանի ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻՆ շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Նշենք, որ Արմեն Բայբուրդյանը 2004-2008 թթ. զբաղեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: 2008 թ. փետրվարին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այսպես կոչված, «դեսպանների ուղերձը» ստորագրելու համար։
Այդ ուղերձում, մասնավորապես, նշված էր․
«Կարևորելով երկրում կայունության պահպանման և հասարակական համաձայնության անհրաժեշտությունը, մեր հայրենակիցներին, հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին, կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից»: