Կարեվոր
Արմեն Խաչատրյան. Երկու կողմերն էլ հակառակ կողմի գնահատականների մեջ ճիշտ են
Ընդդիմության նախաձեռնած բողոքի ակցիաներին փողոց դուրս եկած ուժերը չեն տալիս այն իդեան, հանուն որի մարդիկ փողոց դուրս գան։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ, փաստաբան Արմեն Խաչատրյանը։
Խաչատրյանի համոզմամբ՝ մեծ հաշվով և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը ճիշտ են, իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, ապա դրանք մեկ շաբաթվա ընթացքում կարող են փոփոխվել։ «Էսօր ասում է՝ Արցախը խաղալիք չի, վաղը կասի, որ խաղալիք է»,- հավելեց բանախոսը։