Պաշտոնական
Արսեն Թորոսյանը հրաժարվում է պաշտոնից
ՀՀ նախագահի աշխատակազմն ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր նշանակվել 2018թ․մայիսի 12-ին։