«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Արտակ Գալստյան. Քոչարյանը ստեղծվում է հիմքեր, որ Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ հայտնի

Արտակ Գալստյան. Քոչարյանը ստեղծվում է հիմքեր, որ Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ հայտնի

ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ, ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԱՅՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այսօր Ռ.Քոչարյանի աջակիցների կողմից հարձակման է ենթարկվել դատավոր Աննա Դանիբեկյանը:
Սույնով կարելի է արձանագրել, որ փարատվեցին բոլոր կասկածները այն մասին, որ Ռ.Քոչարյանի ազատության մեջ մնալը միանշանակ խոչնդոտ է և մարտի 1-ի մայր գործի նախաքննությանը և իր գործի դատաքննությանը:
Սույնով հերքվեցին Ռ.Քոչարյանի պաշտպանների բոլոր այն փաստարկները, որ Ռ.Քոչարյանը չի խոչնդոտի դատաքննության ընթացքին:

Վերը նշվածը ավելի հավաստի է դառնում մարտի 1-ի գործով առանցքային վկա նախկին ՆԳ Նախարար Հայկ Հարությունյանի այսպես կոչված ինքնասպանության ֆոնին:
Սակայն սույն հանգամանքը կարող է նաև ավելի խորը արմատներ ունենա և լինի պլանավորված սցենարի առաջին արարը:

Ռ.Քոչարյանի թիմը հասկանալով, որ առերեսվել են ազնիվ, անկաշառ և անաչառ, Մայր Հայաստանի կերպարով դատավորի հետ, որոշել են ստեղծել ինքնաբացարկի հիմքեր:

Բացառված չէ, որ մոտ օրերս հենց իրենց իսկ աջակիցների սադրած միջադեպը Քոչարյանի պաշտպանները օգտագործեն Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:

Բացառված չէ նաև, որ սրանով Ռ.Քոչարյանի պաշտպանական խումբը սրանով ստեղծել է հիմքեր, որ Աննա Դանիբեկյանը ինքնուրույն ինքնաբացարկ հայտնի, հիմք ըմդունելով << միջադեպի>> հետևանքով, իր էմոցիոնալ վիճակը, հոգեկան իրավիճակը կամ այլ դրդապատճառ:

Փաստացի սույն միջադեպով կարելի է արձանագրել հետևյալը՝

1. Աներկբա է, որ առերևույթ առկա է Ռ.Քոչարյանի ազատության մեջ գտնվելու դեպքում նախաքննությանը և դատաքննությանը խոչնդոտելու փաստը:
2. Աներկբա է, որ ստեղծվում են արհեստական հիմքեր, Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու և վերջինիս կողմից այն ընդունելու համար:

Արտակ Գալստյան