«  Մայիս 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Ավարտվեց դատավորների արտահերթ ժողովը (ուղիղ)

Ավարտվեց դատավորների արտահերթ ժողովը (ուղիղ)

Րոպեներ առաջ ավարտվեց դատավորների հրավիրած խորհրդաժողովը, որը տևեց ավելի քան վեց ժամ:

Դատավորների հեռանալուց հետո Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը լրագրողներին ներս հրավիրեց՝ հայտարարություն անելու: Նա ասաց, որ ժողովը հրավիրվել էր ՀՀ-ում դատավորներից վաթսուներկուսի պահանջով: Խուդկարյանը նաև հավելեց, որ այսօրվա ժողովին մասնակցել է 165 դատավոր։ 

Խունդկարյանն  ընթերցեց Ընդհանուր ժողովի հայտարարության տեքստը.

«Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման վերականգման ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով»,-ասաց նա և նշեց, որ կոչ են անում օրենսդրական նախագիծ մշակել՝ այն բխեցնելով ՀՀ Սահմանադրությունից, միջազգային պարտավորություններից:

Հայտարարության տեքստում նշված է, որ ցանկացած առողջ ողջամիտ քննադատություն ընդունելի է դատական իշխանության համար, բայց դա չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող, դատական իշխանության հեղինակությանը վնասող արտահայտություններով, ուստի խստորեն դատապարտվում է ցանկացած անհարգելից գործողություն:

«Դատավորների ընդհանուր ժողովը արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»,-ասաց նա և նշեց, որ հայտարարությունն ընդունվել է երկար քննարկումների, բազմակարծության արդյունքում