Ավետիք Իսահակյանի նամակը Սիմոն Վրացյանին. «Ահա աղետի հիմքը...»
Ավետիք Իսահակյանի նամակը Սիմոն Վրացյանին. (հատված)
...Ձեզ ո՞վ ասաց, թե Անտանտը պիտի ազատե Հայաստանը, եւ Միացյալ Հայաստանը. ի՞նչ հիմք կար հավատալու խենթ Վիլսոնին, և հայասերների դատարկաբանություններին: Ամբողջ ջանքը պիտի լիներ մերոնց գոնե եղածը պահել, 1914 թ. սահմանները, եւ Շանթի պես միամիտ ու օպտիմիստ մարդու ապիկար առաքելությունը Մոսկվա, Դարբինյանի էգոիզմը, Համոյի անճկունությունը… ահա աղետի հիմքը. փոխանակ Ատրբեյջանի հետ միասին ընկնելու բոլշեւիզմի համեմատաբար փրկարար գիրկը, Հայաստանը` հացից, ջրից զուրկ այդ ողբալի երկիրը, զենք է խաղցնում խենթացած Ռուսիայի դեմ… ի՞նչ անկախություն, ի՞նչ մեծ Հայաստան. իրականություն գոյություն ունի՞, թե՞ միայն բաղձանքներ, բանաստեղծություն:
Կուզեիք Թուրքահայաստանից հողեր, թողնեիք` Պողոս փաշայի պատվիրակությունը պաշտպաներ. Երեւանի կառավարությունը չպետք է ժամավաճառ լիներ ու կորցներ ստվերի համար Ղարս, Իգդիր, Կողբ, եւ տասնյակ հազարավոր կյանքեր…
Մայիսի 30, 1922թ. Վենետիկ