Այսօր էքսկուրսավարի համաշխարհային օրն է
Ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհի շատ քաղաքներ, հատկապես նրանք, որոնք տուրիզմի համաշխարհային կենտրոններ են, նշում են Էքսկուրսավարի միջազգային օրը (International Tourist Guide Day)։ Այն հաստատել է Էքսկուրսավարների համաշխարհային ֆեդերացիայի ասոցացիան (World Federation of Tourist Guide Associations (WFTGA))։
WFTGA-ն հիմնադրվել է 1985 թվականին։ Ներկայումս այն ավելի քան 70 երկրից 2 միլիոն անդամ ունի։ Իսկ տոնը նշվում է 1990 թվականից։
Թե երբ է առաջացել այս մասնագիտությունը, հստակ չի կարելի ասել։ Բայց ակնկերև է, որ այն կապված է միջազգային հարաբերությունների զարգացման հետ։ Սկսած այն պահից, երբ մարդիկ սկսել են ակտիվ ճամփորդել, տարբեր երկրներ ու քաղաքներ այցելել, նրանց համար դժվար է դարձել առանց պրոֆեսիոնալ գիդի օգնության։
Դեռ անցյալ դարի կեսերից էքսկուրսավար կարող էր զգալ իրեն ցանկացած կիրթ մարդ, որը ծանոթ էր տվյալ քաղաքի պատմությանը։ Այդպես էքսկուրսավար էին աշխատում բանասերները, պատմության ուսուցիչները։ Բայց 20-րդ դարի 70-ականներից գիդերի պրոֆեսիոնալիզմի հանդեպ պահանջները մեծանում են, ու էքսկուրսավար արդեն անվանում են միայն այն մարդկանց, որոնք հատուկ նախապատրաստություն են անցել։