«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Այսօր լրացավ Ավետիսյանների ընտանիքի սպանդի 4-րդ տարելիցը (տեսանյութ)

Այսօր լրացավ Ավետիսյանների ընտանիքի սպանդի 4-րդ տարելիցը (տեսանյութ)

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը: Սպանվել են տան մեջ գտնվող ընտանիքի 7 անդամները։ Սպանության մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: 

Սպանվել են.

  • Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
  • Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
  • Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),
  • Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
  • Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը),
  • Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։
  • Սերյոժա Արմենի Ավետիսյան (վեց ամսական)

Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ հիվանդանոցում (ժամը 17։02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ)։

2016-ի օգստոսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Պերմյակովին: Ամիսներ անց ռուս զինծառայողը փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը, որը երաշխավորել է Հայաստանի դատարանի վճռի իրականացումը:

Այսօր լրացավ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի 4-րդ տարելիցը, նաև դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Ջուլիետա Ղուկասյանի մահվան 40-րդ օրը։ Ի նշան բողոքի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զորամասի մոտ անցկացվեցին բողոքի ակցիաներ:

Ռազմաբազայի բոլոր զորամասերի անցակետերի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր էին, նաև՝ Ռազմական ոստիկանությունից: Որևէ ռուս զինծառայող չկար, զորամասերից ելքն ու մուտքը դադարեցված էր: