Քաղաքական
Ազգային ժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել. Նախաձեռնողը կառավարությունն է:
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնց թվում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) երկու նոր անդամի ընտրությունը, «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագիծը, «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Օրակարգում են նաեւ հետեւյալ նախագծերը.
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,
- «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
- «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին: