Պաշտոնական
Ազգային ժողովից 15 միլիոն դրամի գույք է անհետացել
Ազգային ժողովում 15,5 միլիոն դրամի գույքի պակասորդ կա: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցերին ի պատասխան փոխանցեցին Ազգային ժողովի աշխատակազմից:
Ազգային ժողովի տարածքում 2019 թվականի մարտի14-ին աշխատակազմի ղեկավարի հրամանով իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ: Մասնավորապես, կառույցից բացակայում է 22 համակարգիչ, երկու տերաբայթ տեղեկատվության ծավալով 2 արտաքին կոշտ սկավառակներ, 5 ինֆրակարմիր ընդունիչներ, այլ տեխնիկական միջոցներ եւ գույք:
Գույքի պակասորդի մասին տեղեկությունները ԱԺ աշխատակազմը փոխանցել է իրավապահ մարմիններին:
Ամբողջական՝ սկսզբնաղբյուրում