Ազգային ժողովը փոխնախագահներ ընտրեց
Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանին:
Թեկնածությանը կողմ է քվեարկել 108 պատգամավոր: Մանե Թանդիլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 պատգամավոր:
ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 130-ը, երեք քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ԱԺ նախագահի իշխանական երկու տեղակալներին:
Պատգամավորների փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ փոխնախագահներ են ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը:
Լենա Նազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 124, դեմ՝ 3 պատգամավոր, Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 109, դեմ՝ 20 պատգամավոր:
Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 130-ը: