Խոսք
Բաբկեն Պիպիյան. Պատրաստվում են թանկացնել գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը
Քիչ առաջ տեղեկացա, որ պատրաստվում են թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների(բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը:
Ցավալի է, բայց փաստ` հերթական որոշումը առանց լայն լսումների և հետևանքների հաշվարկի:
Հերթական սպառողական հարկը, որը ոչ միայն ունենալու է սոցիալական վատ ազդեցություն, այլ նաև չի ապահովելու բյուջեի մուտքեր` վնասելու է տնտեսությանն ու նվազեցնելու վաճառքները: