«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Բագրատ Սրբազան Գալստանյան. Փաշինյանը կտրել ու գողացել է այս երկրի երջանկությունը

Բագրատ Սրբազան Գալստանյան. Փաշինյանը կտրել ու գողացել է այս երկրի երջանկությունը

Փաշինյանը հիմա էլ Պողոս Առաքյալի հետևում է թաքնվում, Աստծուց չի վախենում, մարդկանցից չի ամաչում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը։

Սրբազանի համոզմամբ, այն, ինչ կատարվում է երկրում, բարոյականության հարց է, ըստ նրա՝ Փաշինյանը կտրել ու գողացել է այս երկրի երջանկությունը, այդ ամենից հետո նա պետք է պատասխանատվություն դրսևորեր ու հեռանար։

Սրբազանի կարծիքով, կառավարությունը Արցախով, գերիներով և երկրի հոգսերով զբաղվելու փոխարեն այլ խնդիրներ է լուծում։

Նրա պնդմամբ, սեպտեմբերյան մարտերից հետո դեռևս զոհերի թիվն էլ չգիտեինք, իսկ պաշտպանության նախարարը քավոր է կանգնում, խնջույք է կազմակերպում, գույք է ձեռք բերում։ Եվ այս համատեքստում սրբազանը դնում է հետևյալ հարցադրումը, թե արդյոք նրանք գիշերները հանգիստ քնում են։

Հիշեցնենք՝ օրերս Ազգային Ժողովում ունեցած մի ելույթում Փաշինյանը  մասնավորապես, ասել էր. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»։

Առաջին նախագահ Լևոտ Տեր-Պետրոսյանը իր «Նիկոլ Աստվածաբանի հայտնությունը» հոդվածում նշել է. «...Փաշինյանն, ըստ այդմ, կանգնած է լրջագույն երկընտրանքի առջև: Ըստ պահի, մի դեպքում նա համարում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ընտրվել է ժողովրդի կողմից, մի այլ պահի, ըստ հայեցողության, որ ինքը Հայաստանի առաջնորդ է կարգվել Աստծու կողմից: Այստեղից բխում է, որ երկրորդ տարբերակի դեպքում նա պարտավոր է ենթարկվել Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին»:

Մանրամասները՝ տեսանյութում։