«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Բաքուն արձագանքել է ԵԽԽՎ-ում Փաշինյանի ելույթին

Բաքուն արձագանքել է ԵԽԽՎ-ում Փաշինյանի ելույթին

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Ստրասբուրգում ունեցած ելույթին և կոչ արել «անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային հանրության պահանջները կատարելու ուղղությամբ»:

«Ադրբեջանին ուժի կիրառումից և սպառնալիքներից հրաժարվելու կոչ անող Հայաստանի վարչապետը պետք է ծանոթանա 1975 թվականին կնքված Հելսինկյան եզրափակիչ ակտին», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում: «Կոչ ենք անում Հայաստանի վարչապետին անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի օկուպացված տարածքներից զինված ուժերը դուրս բերելու՝ միջազգային հանրության պահանջների կատարման ուղղղությամբ», - հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը:

Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր ելույթում, մասնավորապես, ընդգծել է՝ ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի կառավարությունը նվիրված է ղարաբաղյան հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին:

«Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից, և ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձն ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք», - ասել է Փաշինյանը:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն