«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Բաքուն արձագանքել է Մնացականյանի ելույթին

Բաքուն արձագանքել է Մնացականյանի ելույթին

Պաշտոնական Երևանը գնում է հակամարտության շուրջ իրավիճակի սրացման, հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը արձագանքելով Հայաստանի արտգործնախարարի վերջին ելույթին, փոխանցում է «Ազատությունը»:

Օգոստոսի 27-ին, բացելով Հայաստանի դիվանագիտական կորպուսի ամենամյա համաժողովը, Զոհրաբ Մնացականյանը պնդել էր՝ «Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք»։

«Հայաստանի նոր իշխանությունները պետք է ի վերջո կողմնորոշվեն՝ խաղաղություն են ուզում, թե իրավիճակի սրացում»,- արձագանքել է պաշտոնական Բաքուն, պնդելով, թե Հայաստանի արտգործնախարարը միտումնավոր իրավիճակի սրացման է գնում:

«Այդուամենայնիվ, ցանկացած սցենարի դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի ներկայիս ստատուս-քվոյի հետ, մեր համբերությունն անսահմանափակ չէ», -հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Իր ելույթում Հայաստանի արտգործնախարարը նաև հիշեցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հակամարտության մասին դիրքորոշումը.

«Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը»,-ասել էր Մնացականյանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունն ի պատասխան պնդել է․

 «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կան այդ շրջանի հայկական ու ադրբեջանական համայնքներ: Տարածաշրջանի բնակիչների ինքնորոշման իրավունքի ձևաչափերը հստակ քննարկման կարող են դրվել միայն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հիմնարար իրավունքները վերականգնելուց, հարազատ բնակավայրեր նրանց անվտանգ վերադարձից ու արժանապատիվ կեցությունից հետո»:

: