«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Բաքուն պնդում է, թե հայ զինվորներ են գերեվարվել. «Ազատություն»

Բաքուն պնդում է, թե հայ զինվորներ են գերեվարվել. «Ազատություն»

Ազատությունը գրում է. «Պաշտոնական Բաքուն հայտնում է հայ զինվորների գերեվարման մասին։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։ Թե քանի հոգի է գերեվարվել, Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում։

«Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները լայնածավալ ռազմական սադրանք են իրականացրել։ Պետական սահմանին գտնվող բարձունքներ գրավելու և առավել շահեկան դիրքեր ստանալու նպատակով ռազմական առավելության հասնելու համար Հայաստանի Զինված ուժերը նոյեմբերի 16-ին ժամը 11։00-ին ռազմական գործողություն են իրականացրել», - ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունում։

Գերատեսչությունը հավելում է, թե Հայաստանի Զինված ուժերը, կենտրոնացնելով լրացուցիչ կենդանի ուժ և տեխնիկա Հայաստանի «Բասարքեչարի» և «Գարաքիլսայի» շրջաններում գտնվող իրենց սահմանային դիրքերում, գրոհել են Ադրբեջանի Քելբաջարի և Լաչինի շրջաններում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը»։

«Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ականանետերից Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի ինտենսիվ գնդակոծության արդյունքում զգալի վնաս է հասցվել դիրքերին։ Նախնական տվյալներով՝ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող վիրավորվել է», - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում»։

Հայկական կողմն առայժմ այս հաղորդմանը չի արձագանքել, ավելի վաղ տեղեկացրել է ժամը 14-ի սահմաններում արևելյան սահմանագոտու ուղղությամբ ադրբեջանցիների կողմից հայկական դիրքերի գնդակոծության և հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով պատասխան գործողությունների մասին։