Բաքվի հեռուստատեսությամբ Հայաստանը ներկայացրել են որպես Ադրբեջանի մաս (լուսանկար)
Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից վերահսկվող հեռուստաալիքները եղանակի տեսության մեջ ավելացրել են «Արևմտյան Ադրբեջանը»։ Տելեգրամի իր ալիքում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Արևմտյան Ադրբեջան» ասելով` նկատի ունեն ամբողջ Հայաստանը՝ նշելով Հայաստանի մայրաքաղաք Երևանը, Գեղարքունիքի մարզը, Սյունիքի մարզը, Արարատի և Վայոց ձորի մարզերը»։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել է Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի հերթական բացահայտ տարածքային հավակնության մասին:
«Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի տեսության ժամանակ Հայաստանի Հանրապետությունը` ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացրել են որպես Ադրբեջան:
Ցուցադրված հիվանդ պատրանքներն ու թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն», - գրել է նա Twitter-ում՝ հրապարակելով լուսանկար: