«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Բրիտանական «The Economist». Ալիևի պուրակը զարհուրելի է

Բրիտանական «The Economist». Ալիևի պուրակը զարհուրելի է

Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին հետապնդում է ինչպես անցյալը, այնպես էլ ներկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս խոսքերով է բրիտանական The Economist պարբերականի խմբագրականն անդրադարձել երկու երկրների միջև հարաբերություններին՝ փաստելով, որ Թուրքիան և Հայաստանը հաշտեցման նշաններ ցույց չեն տալիս:

The Economist-ը գրում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները խոսում են հակառակի մասին.

«Ադրբեջանում հաղթանակի զորահանդեսի ժամանակ Էրդողանը գովասանքի խոսքեր ասաց Էնվեր փաշայի հասցեին, որը ցեղասպանության ճարտարապետներից մեկն է: Իսկ Ալիևը վերջերս բացեց զարհուրելի՝ ռազմական ավարի թեմատիկ պուրակը, որտեղ ցուցադրված են վիրավոր հայ զինվորների մանեկենները՝ ծուռ քթերով և գրոտեսկային դեմքերով, ինչպես նաև պատերազմում սպանված հայերի սաղավարտները: Թե ինչպես է նման ցուցադրությունը համադրվում Ադրբեջանի խաղաղության առաջարկների հետ, կարելի է միայն կռահել: Իսկ այն, ինչ առաջարկում են Էրդողանն ու Ալիևը Հայաստանին, նման է ոչ թե ձիթենու ճյուղի, այլ սեփական պարտությունն ընդունելուն»,- գրել է բրիտանական պարբերականը: