Պաշտոնական
«Չճշտված տեղեկություններով նոյեմբերի 16-ին գերեվարվել է 32 զինծառայող»
24 զինծառայողները, ում հետ կապը նոյեմբերի 16-ին ընդհատվել էր, չճշտված տեղեկություններով, գերեվարվել են: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Մի մասը, որ մենք մտածում էինք, որ զոհված են, իրականում գերեվարված են՝ չշտված տվյալների համաձայն։ Մենք ունենք 6 հաստատված զոհ, ունենք 24 գումարած 8 գերեվարված, բայց էլի այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն, որովհետև գիտեք՝ կա նաև հետևյալ տվյալը, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ», - ասաց Փաշինյանը: