«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով

Դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 09.07.2021թ․ որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ բնակավայրի 19 բնակիչների ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանի վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով:Տեղեկությունը հայտնում է ecolur-ը:
 
Հիշեցնենք, որ հայցվորները 04.10.2018թ․ հայց էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարի՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձագիտական հ․ԲՓ-35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ․ դրա հաստատումը։ ՀՀ վարչական դատարանը 14.11.2019թ․ վճռով մերժել էր Ջերմուկի և Գնդեվազի 19 բնակիչների հայցը, ինչը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։