Մարտի 1
Դատարանը հրապարակում է Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը (ուղիղ)
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մնացական Հարությունյանի նախագահությամբ հրապարակում է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ 18.01.2019 թ․ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել: