Պաշտոնական
Դատարանը Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում է կայացրել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 9-ին Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց, հայտնում են ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։
Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):
Մարտի 3-ին Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: