«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի բավարարեց Քոչարյանի պաշտպանի բողոքը

Դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի բավարարեց Քոչարյանի պաշտպանի բողոքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր կայացրեց մասնակի բավարարել է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը։

Դատարանն արձանագրեց, որ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում։

Դատարանը, սակայն, որոշեց՝

«Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելուն, վարույթ իրականացնող մարմնին և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել»։

Գույքի վրա արգելանք դրվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ, անցած տարվա հուլիսից, երբ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրվեց:

Գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը պնդում է՝ գույքն ու դրամական միջոցները կալանքի տակ են օրենքի պահանջով։ Քոչարյանի պաշտպանական խումբը համարում է, որ նրա գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշումը անօրինական է։

Նախաքննական մարմինը ավելի վաղ արգելանք էր դրել նաև Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավուքների պաշտպանի միջամտությամբ հանվել էր: