«  Սեպտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Դավիթ Ֆիդանյան. Դավաճանի ցուցմունքը Հայաստանի Հանրապետության դեմ

Դավիթ Ֆիդանյան. Դավաճանի ցուցմունքը Հայաստանի Հանրապետության դեմ

Դավաճանի ցուցմունքը Հայաստանի Հանրապետության դեմ

Դավաճանի հերթական գրառումը թվում է, թե իր հիվանդագին շիզոիդալ հերթական դրսևորոմներից է, սակայն դա միայն առաջին հայացքից:

Սա դասական ցուցմունք է Հայաստանի դեմ: Դավաճանը այս գրառմամբ ըստ էության նախագահ Տեր-Պետրոսյանին և Հայաստանի հետագա տարիների ռազմաքաղաքական ղեկավարությանը համարեց «օկուպանտ»:

Այստեղ տեղին է վերհիշել, որ նույն թեզերով Հայաստանի նախկին նախագահներին մեղադրանքներ է հղել նաև Ալիևը:

Երկրորդ, ըստ Փաշինյանի ստացվում է, որ Հայաստանը, որպես պետություն տարիներ շարունակ «օկուպացրած» է եղել այլոց հողերը: Այստեղ նույնպես հիշում ենք տարիներ շարունակ Ալիևի կողմից Հայաստանի օկուպանտ լինելու մասով մեղադրանքները:

Երրորդ, ըստ Փաշինյանի ստացվում է, որ հայկական բանակը, հազարավոր զինվորներ հրամանատարներ «զավթել են» օտար հողեր, դրանից բխող բոլոր իրավական հնարավոր հետևանքներով:

Չորրորդ, Հայաստանին «օկուպանտ» դարձնելով դավաճանը ըստ էության լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից պարբերաբար շրջանառվող այն թեզը, որի համաձայն, որպես «օկուպացիոն» տարիների փոխհատուցում Հայաստանը պետք է միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի:

Հինգերրորդ, մարդու սիրտա տրաքում բացահայտ պետական դավաճանության չդադարող շրջափուլից ու էն զգացումից, որ սրանք բանտերի փոխարեն դեռ իրենց աթոռներին են:

Դավիթ Ֆիդանյան