«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Դավիթ Մաթևոսյան. «Ամենավերջին», կամ վերջից ամենաառաջին «սրիկաների» երթը

Դավիթ Մաթևոսյան. «Ամենավերջին», կամ վերջից ամենաառաջին «սրիկաների» երթը

«Ամենավերջին», կամ վերջից ամենաառաջին «սրիկաների» երթը, հատկանշական է, որ իրենք էլ կլիպով ձայնավորել են «Տերողորմյա»֊ով։ Ո՞ւմ պիտի ողորմյա Տերը... Իդեպ, "ամենավերջին սրիկա" ձևակերպումը երթի միջից էլ հնչել է։

Հատկանշական է, որ Բերիայի շլյապը ճակտին, վերարկուն` ճարպոտ ջանդակին քաշած «ոչնչությունն ու ձախողակը, որ մի կոլխոզ էլ չէր կարողանա կառավարել, բայց երկիր է կառավարում», որի հոգու մեջ, երեսին, իր ընտանիքի, հետևորդների առջև ահա այդ ձևակերպումով հրապարակավ թքում է իրեն արժանի բաքվեցի ստահակը, ոչինչ չի ասել ու չի ասելու ի պատասխան։ Ոչ ինքը, ոչ իր վկաներից որևէ մեկը։ Մեկն ու մեկը։

Սրանք մարդիկ են, որոնց փաստորեն հրապարակավ ծնող են անարգում, պատիվ են անարգում, կարող են կին ու զավակ անարգել, ու իրենք լռում են... Բայց ահա երթ են դառնում ու քարշ գալիս «տերողորմյայի» ներքո եկեղեցու դուռը, նվաստի ու հայհոյվածի շլյապի տակից Աստծու անունը և ծնունդն ու հայտնությունն ավետելու։

Հիրավի, «իմ անունից կգան»։ Քրիստոսի խոսքն է։
Տեր Ողորմյա։

Դավիթ Մաթևոսյան

Նշենք՝ հունվարի 6–ին, Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում, բոլոր նրանց, որոնք դեմ են Ն.Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, անվանել է «սրիկա». «ով Հայաստանի Հանրապետությունում կասի, որ եկեղեցին են քանդում կամ եկեղեցու դեմ որևիցե գործողություն կա, նա ամենավերջին սրիկան է», ասել է նա: