Ինչպես խոսք եմ տվել մինչև վերջ բացելու ենք հեմոդիալիզի թեման։
Որևէ մեկը չփորձի ՊՎԾ-ին վերագրել մարդկանց առողջությանը վնասող արարք։ Թույլ չենք տալու...
Առհասարակ զինվորի, թշնամու, հիվանդի, ազգայինի ու նմանատիպ այլ թեմաներով կարված վարագույրների հետևում են կատարվում շատ ու շատ արատավոր գործողություններ։ Հերթով բացվելու են բոլոր վարագույրները։
ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյան
Նշենք, որ ՊՎԾ-ն նաև պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված էր․
«Անդրադառնալով մամուլում հրապարակված «Վանաձորի ԲԿ»-ի տնօրենի այն հայտարարությանը, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից կամ այլ անձանց կողմից գնումների միջամտության արդյունքում վտանգի տակ է դրվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման և հիվանդների սպասարկման գործընթացը, հայտնում ենք, որ 01.03.2019թ. դրությամբ «Վանաձորի ԲԿ»-ի կողմից 2019 թվականի կարիքների համար հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարվել են թվով 3 հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով մրցույթներ՝ 16.01.2019թ., 30.01.2019թ. և 21.02.2019թ։
Ավելի վաղ՝ 14.01.2019թ. «Վանաձորի ԲԿ»-ի կողմից հրապարակվել էին ՎԲԿ-ԷԱԱՊՁԲ-19/5 և ՎԲԿ-ԷԱԱՊՁԲ-19/6 ծածկագրերով էլեկտրոնային աճուրդները։ ՀՀ պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկման արդյունքում 16․01․2019թ․ ՀՀ Լոռու մարզպետարան ներկայացված գրությամբ առաջարկվել էին տիպային բնութագրեր, որոնց «Վանաձորի ԲԿ» չի համաձայնել և արդյունքում, առանց էական փոփոխությունների՝ նույն բնութագրերով 16.01.2019թ. վերահայտարարել է գնումը արդեն «մեկ անձից» գնման ընթացակարգով՝ ՎԲԿ-ՀՄԱ-ԱՊՁԲ-19/3 ծածկագրով և 21․01․2019թ արդեն իսկ ձեռք է բերել հրավերով նախատեսված ողջ խմբաքանակը։
30.01.2019թ. կրկին հրատապության հիմքով հրապարակվել է ՎԲԿ-ՀՄԱ-ԱՊՁԲ-19/7 ծածկագրով գնման ընթացակարգ, և նախատեսված պարագաները մատակարարվել են։
21.02.2019թ. «Վանաձորի ԲԿ»-ի կողմից կրկին հրատապության հիմքով հայտարարվել է ՎԲԿ-ՀՄԱ-ԱՊՁԲ-19/12 ծածկագրով ընթացակարգ, որի հրավերով ապրանքները նախատեսվել են մատակարարել 2019թ. փետրվար ամսին։
Հարկ է նկատել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետների պահպանման դեպքում 14.01.2019թ. հայտարարված էլեկտրոնային աճուրդի շրջանակներում հեմոդիալիզի պարագաների մատակարարումը կարող էր նախատեսվել փետրվարի 20-ից ոչ շուտ։
Հետևաբար, ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործողությունները որևէ կերպ չեն անդրադարձել «Վանաձորի ԲԿ»-ի հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման և հիվանդների սպասարկման գործընթացի բնականոն ընթացքի վրա»։
Նշենք, որ ՊՎԾ կողմից կատարված ուսումնասիրության նյութերի հիման վրա քրգործ է հարուցվել
Պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ ՊՎԾ ՀՀ ոստիկանության և «Ուկռինվենստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում փետրվարի 25-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու հետևանքով պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող վնաս պատճառելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։
Գործը կատարման համար ուղարկվել է նախաքննության ՀՀ հատուկ քննչական ծառայություն։