«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Դավիթ Սանասարյանը դատի է տվել ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին

Դավիթ Սանասարյանը դատի է տվել ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան` վիճարկելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը։

Սանասարյանը դատարանից պահանջում է առ ոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի` մարտի 18-ի որոշումը, որով ամրագրվել էր Սանասարյանի թույլ տված էթիկայի կանոնի խախտման փաստը։

Հիշեցնենք` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մարտի 18-ին որոշում էր կայացրել, որով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին Դավիթ Սանասարյանի հրապարակային հայտարարությունները որակել էր պաշտոնատար անձին անհարիր։

Իսկ Սանասարյանի` համալսարանում իրականացվող ուսումնասիրությունների մասին հայտարարություններն ու հրապարակային գրառումը, հանձնաժողովի համոզմամբ, կարող էին ընկալվել ու մեկնաբանվել որպես կանխակալ վերաբերմունք և ուժի ցուցադրում։

Նշենք, որ Դավիթ Սանասարյանի դեմ դիմում էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Հանձնաժողովի որոշման հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ համաձայն չէ որոշման հետ և այն վիճարկելու է դատական կարգով։