«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ձայների հաշվարկն ավարտված է

Ձայների հաշվարկն ավարտված է

Ժամը 07.30-ի դրությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը էլեկտրոնային եղանակով մշակել է քվեաթերթիկների 100 տոկոսը (հայտնի են բոլոր 2010 ընտրական տեղամասերի արդյունքները)։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ձայների 70,43 տոկոսով (884.456 ձայն) հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Երկրորդ տեղը  ձայների 8,27 տոկոսով (103.824) զբաղեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդն է Գագիկ Ծառուկյանը։

Ձայների 6,37 տոկոսով  (61.745)՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Մյուս քաղաքական ուժերը չեն հաղթահարել անհրաժեշտ անցողիկ շեմը 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված լինելու համար։ Այսպիսով, նոր խորհրդարանում, որը ընտրվում է 5 տարի ժամկետով, ներկայացված կլինեն Նիկոլ Փաշինյանը իր համախոհներով ու «թավշյա հեղափոխության» աջակիցները։

Սակայն հաշվի առնելով այն, որ Սահմանադրությունն ընդդիմության համար երաշխավորում է պատգամավորական տեղերի 1/3-ը, ապա պետք է առաջիկայում սպասել, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն իրենց կհայտարարեն կառուցողական ընդդիմություն։

Ավելին, քանի որ «Իմ քայլը» կստանա 2/3 մանդատներից ավելին, ապա Հայաստանում առաջին անգամ կգործի 2015 թվականին ընդունված այն դրույթը, համաձայն որի՝ խորհրդարանի պատգամավորների թիվը համամամասնորեն ավելանում է այնքան, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ունենան մանդատների 1/3-ը։

Ձայները մյուս ուժերի միջև բաշխվել են հետևյալ կերպ՝

  • Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 4,7 տոկոսով (59059 ձայն)։
  • Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 3,89 տոկոս (48811),
  • «Մենք» դաշինք՝ 2 տոկոս (25174),
  • «Սասնա ծռեր»՝  1,82 տոկոս (22862),
  • «Օրինաց երկիր»՝ 0,99 տոկոս 12389),
  • «Քաղաքացու որոշում»՝ 0,68 տոկոս (8530),
  • «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝  0,51 տոկոս (6456),
  • «Ազգային առաջընթաց»՝ 0,33 տոկոս (4122)։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն