«Ձեր էդ Հայաստանը». ՉԻ
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
«...21-րդ դարի 20-ականներին էլի թուրքերից վատթարն անիշխանությունն է։ Ու մենք գոնե 2020-ի նոյեմբերին դա հասկացել ենք, բայց ոչինչ չենք արել։
Քննադատելը, ընտրություններին մասնակցելը, համացանցային էկրաններից ամեն օր խելոք-խելոք խոսելը, աշխարհաքաղաքական բարդ կամ պրիմիտիվ վերլուծություններ անելը հաշիվ չեն։ Հաշիվ չէ ընդդիմություն կոչվածը, հաշիվ չեն անցյալը, հներն ու նորերը։ Արդյունք չկա։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իշխել, այսինքն՝ անիշխանությունն է շարունակվում։
Թուրքն ու ռուսը առևտուր են անում, ով ինչպես կարողանում է տնօրինում է, իսկ ժողովուրդը կամ հասարակությունը Հայաստանը չէ։
Առնականությունը կորցրած, տղա զավակներին մատաղի գառ դարձրած ամեն օր լսում են նոր պատերազմի հեռանկարի գույժը և շարունակում բացահայտել Նիկոլի և նրա խմբակի ստերը։ Արդյունք չկա։
«Պետք է» եղանակիչով բայերն ո՞ւմ են ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, նրա երեսփոխանների՞ն, թե՞ ընդդիմություն հորջորջվողներին։ Հայտնի չէ։ Գործ անող, այսինքն՝ զանգ կախող չկա։ Փողոց դուրս գալու կոչերը սին են։ Դուրս գան՝ ի՞նչ անեն։
2022-ի գարնանը դուրս եկան։ Դաշնակներն ու քոչարյանականները հրաշալի կատարեցին իրենց դերը․ ամրապնդեցին անիշխանությունը, բայց, ամենայն հավանականությամբ, ապահովագրեցին իրենց բիզնես շահերը կործանվող երկրում։
Մնացածները միայն խոսում են, այն էլ՝ մերթընդմերթ, այն ժամանակ, երբ լրագրողները բարեհաճում են խոսքի իրավունք տալ։
Ո՞ւմ համար են խոսում։ Իրենց մի քանի հարյուր կամ հազար համակիրների՞, թե՞ հայ ժողովուրդ կոչվող զանգվածի, գուցե չիշխանությա՞նն են փորձում խորհուրդներ տալ։ Անիմաստ է։ Արդյունք չկա, որովհետև չիշխանությունն առաջնորդվում է իր համար գծած սցենարով, ընդդիմությունը՝ իր։
Հետևաբար «ձեր էդ Հայաստանը» կամ մեր էս Հայաստանը ո՞ւմ է պետք։ Եթե մեզ, ուրեմն մենք տիրություն անելու ձևը կգտնեինք՝ առանց սեթևեթանքի լուծելով գլխավոր՝ իշխանության խնդիրը»։
Զարուհի Գաբրիելյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: