Աշխարհ
ԵԱՏՄ-ի ներսում ռոումինգը կարող է հանվել
Եվրասիական տնտեսական միության ներսում ռոումինգը կարող է հանվել։ Այս մասին հայտարարել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Գոլոմոլզինը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Նր ախոսքերով՝ այդ հարցը քննարկվում է կազմակերպության ներսում։
«Դա ոչ միայն երկկողմ հարց է, «հնգյակի» ներսում այն ևս քննարկվում է»,- ասել է նա՝ խոսելով Ռուսաստանի և Բելառուսի միջև ռոումինգը վերացնելու մասին։
Գոլոմոլզինի կարծիքով՝ ԵՏՄ-ի ներսում ռոումինգը կհանվի համապատասխան համաձայնագրի կնքումից հետո։
Հիշեցնենք, որ ԵՏՄ երկրների միջև ռոումինգը հանելու հարցը քննարկվում է արդեն ավելի քան 5 տարի։