Երևանի ավագանու արտահերթ նիստը (ուղիղ)
Երևանի քաղաքապետարանում օպտիմալացման արդյունքում միավորվել են սպորտի և երիտասարդության հարցերի բաժինները: Միավորվել են նաև տուրիզմի բաժինն ու մշակույթի վարչությունը: Զորահավաքության բաժինն էլ, որը մինչ այս գործում էր քարտուղարության հետ, առանձնացվել է և այժմ գործում է առանձին:Այս մասին ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
Երևանի Կենտրոն վարչական շրջանում էլ առանձնացվել են առևտրի և գովազդի բաժինները: «Օպտիմալացման շրջանակում նախատեսվել է Երևանի քաղաքապետարանում 65.5 հաստիքի կրճատում՝ 1 մլն աշխատավարձի ֆոնդով: Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառուցներում կրճատվելու է 169 հաստիք, որից 96 և կես հաստիքը տեղափոխվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ»,- նշեց նա: Երևանի քաղաքապետարանում հաստիքներն ավելացել են՝ հասնելով 2.132 աշխատակցի: