Պաշտոնական
Երևանի քաղաքապետը իրավասու է քանդելու կառուցված ինքնակամ շինությունները
Երևանի ավագանին քիչ առաջ անչափ կարևոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց, ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը.
«Ըստ որոշման՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից: Սա ըստ էության լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը»:
Որոշման հղումը՝ ԱՅՍՏԵՂ