«  Հոկտեմբեր 2020  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Երկու նոր Ազգային հերոս կունենանք

Երկու նոր Ազգային հերոս կունենանք

Երկու զինվորականներ «Ազգային հերոս» բարձրագույն կոչման կարժանանան։ Տեղեկությունը հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում։

«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման»,- գրել է վարչապետը։

Նա նաև հավելել է, որ հիմա էլ նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը հանուն հայրենիքի:

«Փա՛ռք հայոց բանակին»,- եզրափակել է գրառումը վարչապետ Փաշինյանը։