«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Երկրաշարժ Իրանում, այն զգացվել է նաև Հայաստանում

Երկրաշարժ Իրանում, այն զգացվել է նաև Հայաստանում

Իրանի Խոյ քաղաքի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Փետրվարի 17-ին՝ տեղական ժամանակով 23:33-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,- ասված է հաղորդագրությունում:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի և Քաջարան քաղաքներում։