«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Էրո Ասիլյան. Խուցպա

Էրո Ասիլյան. Խուցպա

Գուստավ լը Բոնն իր «Ամբոխների հոգեբանության» մեջ նշում է. «Ցանկացած թեզ, եթե այն կրկնվում է բավարար չափով և առանց վերապահումների, ընկալվում է որպես անվիճելի ճշմարտություն, իսկ մասաները չեն պահանջում ապացույցներ, նրանք պահանջում են հաստատակամ պնդումներ»։

Քաղաքական հոգեբանության մեջ մասաներին կառավարելու համար սկզբում ստեղծվում է էկզիստենցիալ վախի կամ սպառնալիքի մթնոլորտ, որից հետո առաջնորդը առաջարկում է միակ «փրկչական» լուծումը՝ դրանով իսկ վերահսկողություն սահմանելով նրանց վարքագծի վրա։

Այդ երևույթը կոչվում է խուցպա, որն իդիշերենից՝ փոխառված եբրայերենից կարող է թարգմանվել այսպես՝ ապշեցուցիչ աներեսություն։ Խուցպայի դասական հոգեբանական մեխանիզմն է՝ կատարված ձախողումը կամ ողբերգությունը ներկայացնել որպես հաղթանակ, անհրաժեշտություն կամ բարոյական առավելություն։

Խուցպայի հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրա կիրառողը երբեք չի ընդունում սեփական մեղքը, այլ այն վերագրում է զոհին, նախկիններին, ժողովրդին կամ արտաքին ուժերին։ Մասաները հոգեբանորեն հայտնվում են թակարդում, քննադատել վարչապետին՝ նշանակում է քննադատել սեփական անձն ու սեփական ընտրությունը։

Փաշինյանը վարպետորեն համադրում է անօգնականության և անսահմանափակ իշխանության իմիջը։ Մի կողմից նա հանդես է գալիս որպես համակարգի, «խորքային պետության» կամ արտաքին դավադրությունների զոհ, մյուս կողմից՝ որպես ժողովրդի անունից պատժիչ գործողություններ իրականացնող միակ սուբյեկտ։

Մասաների կառավարումը հիմնված է նրանց հուզականության, քննադատական մտածողության թուլացման և պարզեցված ուղերձների ընկալման վրա։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական տեխնոլոգիայում «խուցպայի» կիրառումը հոգեբանական հատուկ սահմանման ձև է, որը թույլ է տալիս. մասաներին դարձնել սեփական ձախողումների կամ կորուստների համահեղինակ՝ զրկելով նրանց ըմբոստանալու բարոյական իրավունքից։

Էրո Ասիլյան