«Մարտի 1-ի 11-րդ տարելիցի երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին, ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի, ապօրինությունների: Երթը նշանավորելու է այն գաղափարը, որ ՀՀ քաղաքացու հաղթանակը անշրջելի է, չեն լիենլու այլեւս ընտրակեղծիքներ, մենք դեմ ենք կանգնում բռնություններին, քաղաքական հետապնդումներին, կոռուպցիային», հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ուղերձով դիմել է ժոովրդին:
Նշենք, որ այսօր Հայ ազգային կոնգրեսը, ավանդույթի համաձայն, Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեց: Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ՝ ՀԱԿ-ը այցելեց և ծաղիկներ խոնարհեց Տիգրան Խաչատրյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի շիրմաքարերին, ապա Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ մատուցվեց: