Աշխարհ
Եվրամիության հատուկ ներկայացուցիչը լուսանկարներ է հրապարակել
Երևանում ռազմագերիների դիմավորման լուսանկարներ է հրապարակել Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նա նաև գրել է` ուրախ է, որ կարողացավ հայրենադարձել տասը հայ զինծառայողի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եվրամիության միջնորդությամբ Բաքուն այսօր Հայաստանին է հանձնել տասը զինծառայողների: Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։ Վերադարձածն ռազմագերիների անունները հայտնի են: