«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ԵԽ–ում դատապարտել են Բաքվին

ԵԽ–ում դատապարտել են Բաքվին

Բրյուսելում  համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն:

«Մենք ցավում ենք Գեղարքունիքում հուլիսի 28-ին երեք հայ զինծառայողների զոհվելու համար։ Խորին ցավակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին: Ցավոք, սա վերջին ամիսներին տեղի ունեցած միջադեպերից մեկն է` ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի` Հայաստանի տարածք ներխուժելով: Անհանգստացնող էր նաև Նախիջևանի հետ սահմանին փոխհրաձգությունը, որի հետևանքով ևս մեկ հայ զինվոր էր զոհվել», – ասված է հայտարարությունում։

Պատգամավորները երկու կողմերին կոչ են արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և զերծ մնալ ցանկացած սադրանքներից։ Նրանք նշել են, որ սահմանի շուրջ հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների և սահմանազատման միջոցով, ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների։

«Բոլոր ուժերը պետք է նահանջեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքեր` համապատասխան կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության», – ասված է հայտարարության մեջ։