«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Freedom House. Հայաստանը դասվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակազմերի շարքում

Freedom House. Հայաստանը դասվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակազմերի շարքում

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոր հրապարակում է արել, որտեղ տեղ է գտել Nations in Transit 2021. The Antidemocratic Turn (Անցումային շրջանի երկրներ 2021. Հակաժողովրդավարական շրջադարձը) զեկույցը։

Հայաստանը դասվում է որպես կիսահամախմբված ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունների շարքին:

Ըստ զեկույցի՝ Հայաստանը 2.96 միավորով դասվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակազմերի շարքում: Դրանք այն երկրներն են, որոնք ցանկանում են քողարկել ավտորիտարիզմը կամ հենվում են իշխանության ոչ ֆորմալ կառույցների վրա՝ սահմանափակ հարգանք ցուցաբերելով ժողովրդավարական ինստիտուտների և փորձի վրա:

«Հեղափոխությունից» հետո առաջին անգամ երկրի ժողովրդավարության ցուցանիշն ընկել է, և այս տարվա իրադարձությունները, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և զինվորականության միջև լարվածությունը ցույց տվեցին, որ իրավիճակը կարող է վատթարանալ»,- ասվում է զեկույցում: