«  Փետրվար 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Freedom House. «ՀՀ քաղհասարակությունը պիտի ստիպի իշխանությանը լինել պատասխանատու»

Freedom House. «ՀՀ քաղհասարակությունը պիտի ստիպի իշխանությանը լինել պատասխանատու»

Freedom House հրապարակել է տարեկան իր զեկույցը աշխարհում ժողովրդավարության զարգացման մասին, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին: Կազմակերպության եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մարկ Բեհրենդըթն իր մեկնաբանությունները տրամադրեց այս առիթով Ամերիկայի Ձայնին:

Ամերիկյան Freedom House կազմակերպությունը հրապարակել է տարեկան իր զեկույցը, ուր տեղ են գտել նաև Հայաստանում անցած տարվա զարգացումները: Ըստ Freedom House-ի, Հայաստանը մի շարք այլ երկրների հետ 2018 թվականին արձանագրել է անսպասելի առաջընթաց ժողովրդավարացման տեսանկյունից: Կազմակերպության Եվրասիական տարածաշրջանի գծով տնօրենն ընդգծում է Հայաստանում տեղի ունեցածի ներքաղաքական բնույթը:

«Այն ինչ տեղի ունեցավ ամբողջապես Հայաստանի ներքին զարգացում էր: Այն անսպասելի էր և որևէ կերպ հրահրված չէր դրսից: Նրանք խուսափեցին ուրիշների կատարած սխալներից»,- նշում է Freedom House կազմակերպության եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մարկ Բեհրենդըթը:

Կազմակերպության դասակարգմամբ, Հայաստանը շարունակում է դասվել մասնակի ազատ երկրների շարքին՝ անցած տարի գրանցելով դրական միտում դեպի ժողովրդավարացում: Տարածաշրջանի երկրներից Հայաստանի հետ մեկտեղ նաև Վրաստանն է որն ունի, ըստ Freedom House-ի, մասնակի ազատ երկրի կարգավիճակ: Տարածաշրջանի այլ երկրները, մասնավորապես Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, դասվում են ոչ ազատ երկրների շարքին:

Freedom House զեկույցն առանձին վերնագրով ընդգծել է Հայաստանում արձանագրած փոփոխությունները՝ դրանք որակելով առաջընթաց, ըստ որի, Հայաստանում տեղի ունեցած զանգվածային ոչ բռնի բողոքի ալիքը ստիպեց նախկին իշխանություններին արձագանքել հանրային պահանջին: Արդյունքում` իշխանությունն անցավ, ըստ Freedom House, դեպի բարեփոխումներ հակված ուժին վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ:

Մարկ Բեհրենդըթը դրական միտումների հետ մեկտեղ, սակայն, ընդգծեց քննադատական մոտեցման և իշխանության պատասխանատվության անհրաժեշտությունը:

«Շատ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը, որը երկար տարիներ իշխանությունից դուրս էր, այժմ հնարավորություն է ստացել համագործակցել կառավարության հետ, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ այն լինի քննադատող և ստիպի իշխանությանը լինել պատասխանատու»,- նշում է Բեհրենդըթը

Զեկույցը գտնում է, որ Հայաստանն ու այն երկրները, ուր 2018 թվականի ընթացքում արձանագրվել են անսպասելի փոփոխություններ, արժանի են հատուկ ուշադրության 2019 թվականի ընթացքում: Կազմակերպությունը կոչ է անում օտարերկրյա դոնորներին առաջնահերթ տեղ տալ երկրների այս ենթախմբին:

7-13 «Իհարկե անհրաժեշտ է աջակցել Հայաստանին, քանի որ այդ փոփոխությունների համար պետք են դրամական միջոցներ, և անհրաժեշտ է դրանք անել համահունչ այնտեղ ընթացող գործընթացների: Անվտանգության հետ կապված իրավիճակը Հայաստանի համար ծանր է և դա շարունակում է մեծ խնդիր հանդիսանալ»,- նշում է Բեհրենդըթը:

Անդրադառնալով տարածաշրջանի մյուս երկրներին՝ զեկույցը նշում է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին հաջողվել է նոր նախագահական ժամկետներ ապահովել բռնաճնշումների, պետական միջոցների վատնման և քաղաքական ընդդիմախոսների ճնշման միջոցով: Հարևան Վրաստանում ևս այն արձանագրում է ժողովրդավարության անկում: