Պաշտոնական
Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, ավարտվեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը:
Դատարանը բավարարեց միջնորդությունը, և Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց:
Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Գագիկ Խաչատրյանը կասկածվում է տասնյակ միլիոնավոր դոլարներ չարաշահելու մեջ:
Ավելի վաղ կալանավորվել է նաև Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը․ դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը: Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը և մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: