Պաշտոնական
Գեորգի Ավետիսյանը կրկին նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանը կրկին վերականգնվել է նույն պաշտոնում։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայք էջում։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,–ասված է Փաշինյանի` հոկտեմբերի 8–ին ընդունած որոշման մեջ։
Նշենք, որ Ավետիսյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատվել էր սեպտեմբերի 24–ին։