Գերեվարված հայ զինծառայողների գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան
Բաքվում հուլիսի 3-ին նշանակված է «հայկական դիվերսիոն խմբի»՝ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով նախնական դատական նիստը։ Այս մասին armeniasputnik.am-ի փոխանգմամբ, տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել և ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել նրանց գործը։
Երկու հայ զինծառայողներն Ադրբեջանում մեդադրվում են հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»:
Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի հետ շփումն ընդհատվել էր մայիսի 26-ին, երբ նրանք սնունդ էին տանում մարտական դիրքեր։ Ավելի ուշ հայտնաբերվել էին նրանց մեքենան և զինվորներից մեկին հատկացված զենքը։ Սա հերթական անգամ հերքում է «դիվերսիոն ներթափանցման» ադրբեջանական վարկածը, նշել էր ՊՆ-ն։
Հիշեցնենք` մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ-ն հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։