«  Մարտ 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ղարաբաղյան կլանի սարսափը՝ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Ղարաբաղյան կլանի սարսափը՝ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

«Այսօր Ղարաբաղյան կլանը, իր առաջնորդի ղեկավարությամբ համացանցում տարածել է «Վանո Սիրադեղյանի նամակը Նիկոլ Փաշինյանի» վերնագրով հերթական բարբաջանքը:

Առաջին հայացքից թվում է,ապատեղեկատվության բուն նպատակը Վարչապետի վարկաբեկումն է: Բայց դա միայն առաջին հայացքից: Իրականությունը այլ է: Կարդալով բարբաջանքը, ակնհայտ է դառնում հոդվածագրի և պատվիրատուի անասնական վախը մոտալուտ իրականության հետ առերեսվելուց:

Ավելի կոնկրետ՝ Ղարաբաղյան կլանի առաջնորդները,այսպես փորձում են փրկել իրենց գոտկատեղից ներքևի հատվածները:
Այսինքն,պատրաստ են ամեն ինչի,միայն թե Վոինը և Կոկորդիլոս Գենայի զուգնկերը չառերեսվեն Վանոյի հետ:Իսկ բարբաջանքի միակ նպատակը,դա Վանոյի անխուսափելի վերադարձի հուսահատ կանխումն է:

Ով ով,իրենք լավ են հասկանում,Վանոյի հետ առերեսման դեմ,մարտի 1-ով իրենց առաջադրված մեղադրանքը դա խաղ ու պար է:

Կարդալով բարբաջանքը կրկին համոզվում ես՝«Բոշեն աղա չի դառնա,իսկ թերուսը գրող»:
Նամակից ակնհայտ է,որ այն արտատպված է Վանոյի Վազգենին ուղղված նամակից: Նույն ֆրազաներն են,նույն խոսքերը,բայց կա մի էական տարբերություն:
Առաջին դեպքում,Պետական այրի և հանճարեղ գրողի խոսքն է և զգուշացնող մռնչույնը ՝ ուղղված իր ընկերոջը, իսկ երկրորդ դեպքում պանիկայի մեջ ընկած,վախից պոչը թաքցրած բորենու կախկանձը,որը փորձում է մռնչույնի իմիտացիա ստեղծել:
Բորենիներին կասեմ հետևյալը՝Վանոյի նամակը կեղծելուց առաջ փորձեք դուրս գալ անասնական վախի միջից,

-Վանոն երբեք սարսափի մեջ չի եղել,
-Վանոն երբեք պանիկայի մեջ չի ընկել,
-Վանոյի գրվածքներում պանիկա չի տարածվել:

Իսկ ձեր կեղծիքը կարելի է ամփոփել երկու բառով, «ամեն ինչ կորած է,փրկվիր ով կարող է»:

Ամփոփեմ,
Խորհուրդս բորենիներին՝
Հիմա ժամանակ ունեք,առայժմ նստեք և կարդացեք Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը,այնտեղ կհանդիպեք ձեր մասին տողերի. «Աննուշկան արդեն գնել է արեւածաղկի ձեթը, եւ ոչ միայն գնել, այլ նույնիսկ շիշը կոտրել է, ձեթն էլ թափել է։ Այնպես որ ձեր նիստը չի կայանա»։

Դե իսկ տրամվայը ընթացքի մեջ է:
Վանո Սիրադեղյանը վերադառնում է:
Թուլացեք և պատրաստվեք հաճույք ստանալու»:

Արտակ Գալստյան