«  Հոկտեմբեր 2020  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Ղազանչեցոց եկեղեցին կրկին հրթիռակոծվել է. վիրավորների շարքում են նաև լրագրողները

Ղազանչեցոց եկեղեցին կրկին հրթիռակոծվել է. վիրավորների շարքում են նաև լրագրողները

Թշնամին կրկին հրթիռակոծել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Պայթյունի հետևանքով վիրավորների շարքում են նաև ռուս լրագրողները։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։ 
Տեղեկությունը հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Հենց նոր Ադրբեջանը երկրորդ անգամ հարվածեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն։ 3 լրագրող է վիրավորվել. նրանք նկարահանում էին նախորդ հրթիռակոծության հետևանքները»,– Twitter–ի իր էջում գրել է Բեգլարյանը։

Նա շեշտել է` սա նպատակաուղղված, թիրախավորված հարված էր եկեղեցուն և լրագրողներին, քանի որ ԱԹՍ–ով հետևում, դիտարկում էին նրանց։

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ վիրավոր լրագրողներից մեկի վիճակը ծանր է։ Նախնական տեղեկություններով` ռուս լրագրողին վիրահատում են։

Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության արդյունքում ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնկը, ում կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները:

Ադրբեջանը Սուրբ Ղազանչեցոցը հրթիռակոծել էր նաև այսօր առավոտյան, այդ պահին ներսում երեխաներ էին եղել։ Բարեբախտաբար, նախորդ անգամ տուժածներ չեն եղել։