«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Գիրք` նվիրված Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին

Գիրք` նվիրված Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել «Լևոն Տեր-Պետրոսյան. քաղաքականության կամերտոնը» գիրքը։ Ստորեւ ձեզ ենք ներկայացնում գրքի առաջաբանը` Աշոտ Սարգսյանի հեղինակությամբ։

Մշտապես առանձնակի մի ոգեւորությամբ եւ գնահատանքի խոսքերով է նշվում Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը, մասնավորապես հոբելյանական տարեթվերը՝ ե՛ւ որպես վաստակաշատ գիտնականի, ե՛ւ որպես բացառիկ պետական գործչի։ Նրա 70-ամյակին ընդարձակ անդրադարձավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմա-բանասիրական հանդես» հեղինակավոր գիտական ամսագիրը (2015թ., հ. 1, էջ 247–283)։ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը 75-ամյակի առիթով հրապարակեց հայ եւ օտարազգի նշանավոր գիտնականների հոդվածների ստվարածավալ «Տոնագիր» ժողովածու (Տոնագիր գիտական ժողովածու Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ, Երեւան, 2021)։

2025թ. հունվարի 9-ին լրացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը։

Ինչպես միշտ, մամուլում, ֆեյսբուքյան սոցիալական հարթակում բազմաթիվ էին շնորհավորական, վաստակի արժեւորման, գնահատանքի, երախտագիտության խոսքերը։ Իսկ Հայաստանի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը պաշտոնական միջոցառում՝ մարդաշատ «պանելային» քննարկում կազմակերպեց այդ առիթով։ Վերջին այս քննարկման հիմքում դրված ելույթները, մամուլում հրապարակված հոդվածներն է ամփոփում սույն ժողովածուն, ինչպես նաեւ մամուլում եւ սոցիալական ցանցերում հանդիպած շնորհավորական գրառումներն ու այդ առիթով արձագանքները։

Պաշտոնական ելույթները եւ հոդվածները հրապարակվում են նույնությամբ։ Նույնությամբ են հրապարակվում նաեւ ֆեյսբուքյան գրառումները՝ նկատի ունենալով դրանց ինքնաբուխ, սրտի խոսք լինելու հանգամանքը։

Վերջում որպես հավելված դրել ենք երկու նյութ։ Առաջինը Լեւոն Տեր-Պետրոսյանի կենսագրությունն է։ Երկրորդը՝ նրա 1988–1991 թթ. Գործունեությունն ամփոփող, տողերիս հեղինակի՝ «Հայաստանի անկախության վերականգնումը» (Երեւան, 2020) գիտական աշխատությունից՝ ժամանակին անտիպ մնացած մի ենթագլուխ։

Հոբելյանական այս տարում կլինեն նաեւ այլ միջոցառումներ։

ILur