«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Գրողների համաշխարհային օրն է

Գրողների համաշխարհային օրն է

Ամեն տարի մարտի 3-ին աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշվում է Գրողների համաշխարհային օրը (World Day of the writer)։

Տոնի լրիվ անվանումը՝ Գրողների համար խաղաղության համաշխարհային օրը, հաստատվել է միջազգային Փեն-ակումբի կողմից (International PEN Club) 48-րդ կոնգրեսի որոշման արդյունքում, որը կայացել է 1986 թվականի հունվարի 12-18-ը։ Փեն-ակումբը հիմնվել է 1921 թվականին։ Կազմակերպության անվանումը 3 տառերի հապավում է՝ Poets (պոետներ), Essayists (ակնարկագիրներ), Novelists (վիպագիրներ)։ Կազմակերպությունը հիմնելու գաղափարը անգլիացի գրող Քեթրին Էմի Դոուսոն-Սքոթինն է։ 1923-ին կայացել է Փեն-ակումբի առաջին միջազգային կոնգրեսը, որից հետո փեն-ակումբներ են հիմնվել աշխարհի 11 երկրներում։ Այսօր նման կենտրոններ կան աշխարհի 130 երկրներում։

Փեն-ակումբը հանդես է գալիս ազատ մամուլի պաշտպանության դիրքերից և խաղաղ ժամանակներում գրաքննության կամայական կիրառման դեմ։

Ինքը՝ Գրողի համաշխարհային օրը, այսօր աշխարհի շատ երկրներում տոնում են ոչ միայն գրողները։ Այն նաև չորրորդ իշխանության մասնագիտական տոնն է համարվում։