«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Հաագայի դատարանը սկսում է քննել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը

Հաագայի դատարանը սկսում է քննել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը

ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանն այսօր Հաագայի խաղաղության պալատում կսկսի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հանրային լսումները։

Լսումները տեղի կունենան հոկտեմբերի 14-ից 15-ը։

Խաղաղության պալատում կանցկացնի հանրային լսումներ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գործով:

Այսօր տեղի կունենա բանավոր փաստարկների առաջին փուլը:

Դատական նիստը վարելու է դատարանի նախագահ Ջոան Է. Դոնոհյուն։

Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը: