Պաշտոնական
Հադրութի ուղղությամբ հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ փետրվարի 5-ին, հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից:
«Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի վերջինիս ինքնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է 1365 աճյուն:
Նմենք, որ անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։